«Վստահ եմ՝ շուտով Վուչիչի նման հայտարարություն ստիպված կլինի անել նաև Ադրբեջանի նախագահը». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Վստահ եմ՝ շուտով Վուչիչի նման հայտարարություն ստիպված կլինի անել նաև Ադրբեջանի նախագահը». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երեկ հայտարարել է, որ պետք է նայել իրականության աչքերին և խոստովանել, որ հաշտվել է Կոսովոն կորցնելու մտքի հետ. «Մենք պետք է դադարենք մեր հասարակությանը խաբել»,- ասել է Վուչիչը՝ նշելով, որ Սերբիան պետք է ընտրի, թե հետագայում ինչպես զարգացնի հարաբերությունները Կոսովոյի հետ։

Թեև Կոսովոյի և Արցախի պատմությունները տարբեր են, սակայն երկու դեպքում էլ գործ ունենք ինքնորոշման հետ: Վստահ եմ, շուտով Վուչիչի նման հայտարարություն ստիպված կլինի անել նաև Ադրբեջանի նախագահը»:



Նման նյութեր