Լիկա Թումանյանի հրապարակումը.
«Ու՞մ համար են սասնածռարականները շրջում Ստեփանակերտով մեկ, ու բարձրախոսներով բղավում, որ Արցախը Հայաստանն է: Ու՞մ համար է դեռ հարցական այն ամենը, ինչ հայերն արդեն ապացուցել են շատ վաղուց, և զենքը ձեռքին, այլ ոչ թե հայտարարություններով ու բարձրախոսներով:
Հայաստանը միջազգային իրավունքի և ստորագրած փաստաթղթերին հավատարիմ կողմ է, և դժվար չէ կռահել, որ սասնածռական կոչերն ընկալվելու են ոչ թե որպես ինքնորոշման իրավունք, այլ տարածքային անեքսիա ագրեսոր Հայաստանի կողմից։ Արդյոք նման կոչերի հեղինակները դա չեն հասկանու՞մ: Արդյոք Ալիևին նման կարտ-բլանշ տալու վտանգը միայն ինձ համար է ակնհայտ»