Արմավիրի մարզում բախվել են մարդատար էլեկտրագնացքն ու 31–ամյա վարորդի Բելառուս մակնիշի տրակտորը. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմավիրի մարզում բախվել են մարդատար էլեկտրագնացքն ու 31–ամյա վարորդի Բելառուս մակնիշի տրակտորը. shamshyan.com

Մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21: 00-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության օպերատիվ հերթապահ պատասխանատուից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ երկաթգծի 2.810 կմ-ին Արմավիրի մարզի Դալարիկ-Քարակերտ հատվածում բախվել են էլկետրագնացքն ու տրակտորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ ավագ հետաքննիչ Կուդիևի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20:45-ի սահմաններում նշված հատվածում բախվել են Դալարիկ գյուղի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Հովհաննիսյանի վարած Բելառուս մակնիշի 3990 ԼՏ տրակտորը, որը դուրս է եկել երկաթգծի վրա և այդ պահին Գյումրի-Երևան 685 համարի էլեկտրագնացքը բախվել է տրակտորին, ինչի հետևանքով էլ տրակտորը կողաշրջվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տրակտորիստ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ էլեկտրագնացքում եղել են մեծ թվով ուղևորներ, ովքեր մեկնում էին Գյումրի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com