Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես մի բան չեմ հասկանում: Իրականում, ինչպես երեկ պարզեցի, ԲԴԽ-ն սեփական հայեցողությամբ չի կարող կարգապահական վարույթ հարուցել այս կամ այն դատավորի վարքագծի, կայացրած ակնհայտ ապօրինի վճիռների կապակցությամբ: Բայց արդարադատության նախարարությունն ու նախարարն ինչո՞ւ են լռում, ոչինչ չեն անում:
ՀՀ դատախազությունը և իրավաբանները հստակ նշեցին այն ընթացակարգային ու բովանդակային խախտումները, որոնք մեղմ է ասել, թե ստվեր են նետում կայացված որոշման օրինականության վրա: Ու հիմա ի՞նչ է ստացվում. կներեք, սխալ արեցի, թղթերը տվեք, այս անգամ ճիշտ կանեմ ու կուղարկեմ Վերաքննիչ դատարան…
Ու արդարադատության նախարարությունը, որն իրավունք ունի, չի՞ դիմում ԲԴԽ-ին կարգապահական վարույթ հարուցելու համար….
Շատ տարօրինակ է….»: