Ռուբեն Մելիքյան. «Չեմ զարմանա, որ Առաջինի հաջորդ հյուրը լինի, օրինակ, տխրահռչակ Ջիվան Աբրահամյանը»
Advertisement 1000 x 90

Ռուբեն Մելիքյան. «Չեմ զարմանա, որ Առաջինի հաջորդ հյուրը լինի, օրինակ, տխրահռչակ Ջիվան Աբրահամյանը»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքւոմ գրել է.

«Ընկերներս տեղեկացրին, որ Առաջին ալիքի եթերում ինչ-որ մեկն ինձ էր «անդրադառնում»։ Երբ իմացա ով է, չզարմացա – միակ մարդն է, որ 7 տարի առաջ հրապարակավ ինձ զրպարտել է, հետո նույնը պարբերաբար կրկնում է։

Իմ պարզաբանումները տվել եմ 7 տարի առաջ էլ, 3 ամիս առաջ էլ։ Եթե հետաքրքրում է, ստորև կարող եք ծանոթանալ։

Ի դեպ, ինձ զրպարտողն այն անձն է, ում փաստաբանը նրան համարում է «շարքային կլյաուզնիկ» (կրկին՝ հղումը ստորև)։

ՀԳ. Նույն հաղորդմանն ինձ էլ էին հրավիրել։ Ես մերժեցի հրավերը, քանի որ զրպարտիչների և «շարքային կլյաուզնիկների» հետ բանավիճելը իմ ամենասիրած զբաղմունքներից չէ։ Իսկ նման մարդկանց խոսափող տրամադրելով (այն էլ՝ prime time ժամին)՝ մեր հարկերի հաշվին գոյատևող հեռուստաընկերությունը պարզապես շրիշակային մակարդակի է իջեցնում իր եթերը։ Չեմ զարմանա, որ Առաջինի հաջորդ հյուրը լինի, օրինակ, տխրահռչակ Ջիվան Աբրահամյանը»։



Նման նյութեր