![](https://blog.168.am/wp-content/uploads/2016/09/Edik-Baxdasaryan.jpg)
Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ջիլիզայի անտառներում հատումները չեն դադարում: Դրանք կատարում են հենց անտառը վերահսկողները: «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղում վերջին 10 տարիներին անտառապետ աշխատած Հենրիկ Մոսինյանն անցած շաբաթ է ազատվել աշխատանքից: 2018-ից նա փայտածուխի արտադրամաս է հիմնել անտառի մեջ: Ծառը կտրում, տեղում փայտածուխ է արտադրում»: