Ինքնաթիռ է ժամանել բժիշկների բրիգադ, որոնք օգնություն են ցուցաբերում ուղևորին։
Հայաստանի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է Մոսկվայից Յակուտսկ թռիչքի ժամանակ, S7 ավիաընկերության № 109 չվերթի Boeing-737 ինքնաթիռը հինգշաբթի առավոտյան հարկադրված վայրէջք է կատարել Նորիլսկի օդանավակայանում, հաղորդում է «Յակուտիա 24» հեռուստաալիքը։
Նշվում է, որ ինքնաթիռ է մտել բժիշկների խումբ, որոնք օգնություն են ցուցաբերում ուղևորին։
Օդանավը վայրէջք է կատարել տեղի ժամանակով 5:16–ին (Յակուտիայի ժամանակով` 7։16–ին)։ Ինքնաթիռին են մոտեցել շտապ բժշկական օգնության մեքենաներ, հրշեջներ։