Դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհը կվերանորոգվի մինչև սեզոնի ակտիվ շրջանը
Advertisement 1000 x 90

Դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհը կվերանորոգվի մինչև սեզոնի ակտիվ շրջանը

Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ՝ կվերանորոգվի դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհը: Վերանորոգման աշխատանքն իրականացնելու համար մեկ անձից  գնման ձևով գործընթացը կազմակերպելու մասին որոշում կայացվեց մայիսի 30-ին կայացած ՀՀ կառավարության նիստում:

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը նշեց, որ առանձին հատվածներում ասֆալտբետոնե ծածկը մաշվել է, ծածկի վրա առաջ են եկել մեծ քանակի ճաքեր, և անհրաժեշտություն է առաջացել այդ ճանապարհը վերանորոգելու:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևանի ավազանը Հայաստանի համար ունի զբոսաշրջային շատ կարեւոր նշանակություն և Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհը հանգստի ակտիվ շրջանում ծառայում է դեպի զբոսաշրջային կարևոր գոտի տանող երթուղի, իսկ գրեթե մեկ ամսից մեկնարկելու է հանգստի գոտու ակտիվ շրջանը, իսկ շինարարության ծավալները մեծ են և տեխնոլոգիական առումով ժամանակատար, ուստի անհրաժեշտ է շինարարական աշխատանքները իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում՝ մոտ մեկ ամսում:

Հաշվի առնելով վերը նշվածը և այն, որ շինարարական աշխատանքները  անհրաժեշտ է ավարտել մինչեւ հանգստի ակտիվ շրջանը, ուստի նախագծով առաջարկվում է Հ-78, Մ-4 – Սևանի թերակղզի  ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000 – կմ1+537 հատվածի միջին նորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով աշխատանքների ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա՝ մեկ անձից  գնման ձևով:



Նման նյութեր