Վայք քաղաքում երեխան ընկել է Արփա գետը. փրկարարները դեպքի վայրում են
Advertisement 1000 x 90

Վայք քաղաքում երեխան ընկել է Արփա գետը. փրկարարները դեպքի վայրում են

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությանը հունիսի 1-ին, ժամը 15:46.14-ին  ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: