«Համոզված եմ, որ հասարակությանն այդ պատասխանները կբավարարեն». Բաբկեն Թունյան
Advertisement 1000 x 90

«Համոզված եմ, որ հասարակությանն այդ պատասխանները կբավարարեն». Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համահարթ եկամտային հարկի մասին հարցերի պատասխանները կտանք լիագումար նիստի ժամանակ, երբ Հարկային օրենսգրքի փոփոխութունները կքննարկվեն։ Համոզված եմ, որ հասարակությանն այդ պատասխանները կբավարարեն՝ սոցիալական արդարության հետ կապված խոսակցությունների ֆոնին։ Դրանից բացի, առաջինից երկրորդ ընթերցումն ընկած հատվածում ԱԺ-ում կկազմակերպենք մասնագիտական քննարկում՝ տնտեսական բլոկի պաշտոնյաների, պատգամավորների, անկախ և տարբեր կուսակցություններին հարող տնտեսագետների մասնակցությամբ։ Քննարկումը կլինի հրապարակային, կլուսաբանվի, և հասարակությունը կլսի բոլորի փաստարկներն ու հակափաստարկները։ Առայժմ այսքանը»։



Նման նյութեր