«Ալենին ևս մեկ անգամ կոչ եմ անում` խոսելուց առաջ մտածել». Դանիել Իոաննիսյան
Advertisement 1000 x 90

«Ալենին ևս մեկ անգամ կոչ եմ անում` խոսելուց առաջ մտածել». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանն ասել է, որ ես հայտնի եմ «թերի գրած Ընտրական օրենսգրքով»:

1. Ընտրական օրենսգրքի հեղինակը ՀՀ Կառավարությունն էր: Իսկ պատգամավոր Ալեն Սիմոնյանը դրան կողմ էր քվեարկել՝ միմիայն գովաբանելով նախագիծը:

2. Թեև ես պատրաստ եմ կրել Ընտրական օրենսգրքի նախագծի բոլոր թերությունների պատասխանատվությունը, բայց դրա վրա աշխատել են բազմաթիվ մարդիկ՝ մեծ մասը Ալենի քաղաքական թիմակիցներ:

3. Ընտրական օրենսգրքի մշակումը հետհեղափոխական Հայաստանի ամենալուրջ ինստիտուցիոնալ բարեփոխման փորձն էր, որն արվեց աննախադեպ և դեռևս չգերազանցված ներառականությամբ:

Ալենին ևս մեկ անգամ կոչ եմ անում` խոսելուց առաջ մտածել»:



Նման նյութեր