Ինձ մեկ-մեկ թվում ա, որ գոյություն սփյուռքահայ քֆուրչի տատիների միաբանություն
Advertisement 1000 x 90

Ինձ մեկ-մեկ թվում ա, որ գոյություն սփյուռքահայ քֆուրչի տատիների միաբանություն

Ինձ մեկ-մեկ թվում ա, որ գոյություն սփյուռքահայ քֆուրչի տատիների միաբանություն, որի սուրբ առաքելությունն ա պայքարել հականիկոլականների դեմ։ Միաբանության գլխավոր շտաբը գտնվում է Գլենդելում, սակայն Եվրոպայում ևս շատ լուրջ դիրքեր ումեն։ Իրենց հավաքները սկսում են սուրբ խոսքով, որը կոչվում է «Astvat im»։ Այս սուրբ գրությունն անգիր ասելով իրենք կարծես գծում են սահմանները, որոնք որևէ մեկը չպետք է անցնի, նաև դիմում են Աստծուն, ակնկալելով իր նոր հայտնությունը, կոչ անում, խնդրում իրեն հնարավորինս շուտ գալ։ Պատահական չէ, որ այս խոսքը որոշ գրություններում հիշատակվում է իբրև «minchev erb» հուշելով, որ սպասելը դժվար է, բայց իրենք սպասում են։ Այս միաբանության հիմքում քֆուրն է։ Իզուր չէ, որ միաբանության զինանշանի վրա լատիներեն գրված է «A priori mata vori» ինչը թարգմանաբար նշանակում է «Ոռի տրամաբանություն»։ Իրենք պարտադիր գրում են լատինատառ՝ պահելով դարավոր ավանդույթը ու նույն ավանդույթի շրջանակներում անպայման օգտագործում են հայհոյանքներ ի պատիվ միաբանության հիմնադիր Եղսապետ Մատվոռիկյանի։

Իրական կյանքում շատ բարդ է իդենտիֆիկացնել միաբանության անդամներին, իրենք շատ հոգատար տատիներ են, լավ հարևաններ, բարի մարդիկ, սակայն մտնելով համացանց նրանք անմիջապես դառնում են զինվոր, Մատվոռիկյանի արժանի հետևորդ…

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր