«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն իր թիմակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գրասենյակի մոտ, որն առավել հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ:
Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։
Քիչ առաջ ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանանկան պատնեշը, ինչից հետո իրավիճակը լարվեց. քաշքշուկ եղավ ոստիկանների ու ակտիվիստների միջև: