«Ողորմելի եք, «տղեք ու աՂՋկերք», դուք քաղքԸցի եք ու «գեղացի» տղա էր ընկել ձեռներդ, տժժում էիք, հա՞». Լիզա Ճաղարյան
Advertisement 1000 x 90

«Ողորմելի եք, «տղեք ու աՂՋկերք», դուք քաղքԸցի եք ու «գեղացի» տղա էր ընկել ձեռներդ, տժժում էիք, հա՞». Լիզա Ճաղարյան

Լրագրող, հրապարակախոս Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չնայած վստահ եմ, որ հիանալի ձայն ունեցող շատ երիտասարդներ ունենք, բայց Հայաստանի ոչ մի ալիքով ո՛չ մի նման հաղորդաշար չեմ նայում միմիա՛յն ժյուրիի պատճառով։ Մի քանի անգամ փորձել եմ նայել ու սահմռկել եմ սրանց մեծամտությունից ու ամենակարեւորը՝ զարհուրելի հայերենից։ Այս հատվածը նայեցի՝ Ֆեյսբուքյան արձագանքների պատճառով։

Ողորմելի եք, «տղեք ու աՂՋկերք», դուք քաղքԸցի եք ու «գեղացի» տղա էր ընկել ձեռներդ, տժժում էիք, հա՞։

Մի հատ կողքից նայեք ձեզ ու էդ գյուղից եկած տղայի արժանապատվությանը։ Ես վստահ եմ, նա այդպես արժանապատվորեն կանգնելու է նաեւ ձեր մանրումեծ տերերի առջեւ, իսկ այս բնության անեղծ տեսակի առաջ ինքնահաստատվողներդ հենց տեսնեք ու տեսնում եք ձեր շեֆերին, դառնում եք չորստակ ծալված… էնբաներ։

Հակառակ դեպքում՝ ձեր մակարդակի արարածներին, ձեզնմաններին թույլ չէր տրվի այլոց ճակատագիրը որոշել «պրոֆեսիոնալի» դիրքերից»։

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի