Նախարարությունը հանրային վայրերում ծխելն արգելելու նախագծի լրամշակված տարբերակն ուղարկել է կառավարություն
Advertisement 1000 x 90

Նախարարությունը հանրային վայրերում ծխելն արգելելու նախագծի լրամշակված տարբերակն ուղարկել է կառավարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային փակ վայրերում ծխելն արգելող օրենսդրական նախաձեռնության վերջին լրամշակումն արդեն ուղարկել է կառավարություն: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հույս հայտնեց, որ այն ԱԺ-ում կքննարկվի ամառվա ընթացքում:

«Հույս ունեմ, որ ամառվա ընթացքում օրենքի նախագիծը կգա Ազգային ժողով: Վերջին լրամշակումը կառավարություն է ուղարկվել մի քանի օր առաջ»,-նշեց Թորոսյանը:

Հարցին, թե դրանում նախատեսվող տուգանքների մասով ինչ զիջումներ են արվել` նախարարը պատասխանեց` քաղաքացիների առողջությանը չվնասող զիջումներ:

Հարցին, թե նախագիծն արդյոք ունի քաղաքական աջակցություն` Թորոսյանը պատասխանեց, որ նախագիծն ունի ապացուցողական աջակցություն, որը պետք է ավելի վեր դասվի, քան քաղաքական նպատակահարմարությունը:

«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծով արգելված վայրերում ծխելու համար նախատեսվում են խոշոր չափի տուգանքներ: