Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրք զինվորականները լքեցին Նախիջևանը:
Նախիջևանում տեղի է ունեցել թուրք զինծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը, որոնք մասնակցում էին «Անխախտ եղբայրություն-2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին:
Պաշտոնապես հայտարարված է, որ թուրք զինվորականները ամբողջությամբ դուրս են բերվել Նախիջևանի տարածքից, սակայն մեծ է հավանականությունը, որ վերջին զորավարժություններից հետո դրանց մի մասը մնան, որպեսզի Նախիջևանի ադրբեջանական բանակին որոշ դասեր տան, որովհետև կոնկրետ Նախիջևանի հատվածում ադրբեջանական բանակի վիճակը իրականում այդքան էլ գոհացնող չէ Բաքվի համար»: