Քաջարանցին Կապանում փորձել է մեքենա փախցնել, բայց չի կարողացել գործի գցել շարժիչը
Advertisement 1000 x 90

Քաջարանցին Կապանում փորձել է մեքենա փախցնել, բայց չի կարողացել գործի գցել շարժիչը

Հունիսի 19-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Կապանի բաժին է զանգահարել Կապան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողություն են կատարել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ հունիսի 18-ի ժամը 18.00-ից հունիսի 19-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում շենքի մոտ կայանված իր ավտոմեքենայի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են, փորձել էլեկտրալարերով շարժիչը գործի գցել եւ մեքենան առեւանգել, սակայն, անկախ իրենց կամքից, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Քաջարան քաղաքի 29-ամյա մի բնակիչ, որը նույն օրը, ժամը 09.15-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: