Արարատի մարզի Արտաշատ քաղաքում պահվող կարմիրգրքյան գորշ արջը Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue/IAR) աջակցությամբ տեղափոխվել է Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR):
Սարսափելի պայմաններում պահվող կենդանին 5 տարի շարունակ գտնվել է նույն վանդակում՝ առանց անհրաժեշտ նվազագույն պայմանների և խնամքի։ Արջի «խնամակալ» հանդիսացող քաղաքացու խոսքերով՝ կենդանին մոտ 9-10 տարեկան է, նրանց մոտ է հայտնվել մոտ 5 տարի առաջ՝ Պաշտպանության նախարարությունից:
Ավելին՝ fpwc.org