![](https://blog.168.am/wp-content/uploads/2019/07/18e06d5cb9b69554511562ad676c099b.jpeg)
Հունիսի 30-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Սևանի բաժին դիմած կինը հայտնել է, որ հունիսի 29-ի ժամը 15.00-ից հունիսի 30-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում պայուսակից փող են գողացել:
Սևանի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ պարզել են, որ գողությունը հնարովոր է կատարած լինի Հրազդան քաղաքում հաշվառված 40-ամյա տղամարդը: Նա բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել բացատրություն, որ կնոջ պայուսակից փողը գողացել է հունիսի 29-ին, Ծաղկունք գյուղի եկեղեցու տարածքից:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն