Եվրոպական մասշտաբներով կիբերսպորտի կրթական եզակի ծրագիրը մեկնարկել է այս տարի Ֆինլանդիայի Օրիվեսի քաղաքի ուսումնարանում:
Ուսուցումից հետո բոլոր 20 կուրսանտները կդառնան պրոֆեսիոնալ գեյմերներ: Ուսումնարանի առաջադրանքն է նրանց դարձնել բարձրակարգ համակարգչային խաղացողներ և ցույց տալ, թե ինչպես այդ ժամանցային զբաղմունքը դարձնել մասնագիտություն, հայտնում է Yle հեռուստաալիքը: