«Ավտովթարները կրճատելու ուղղությամբ աշխատանքները պետք է դառնան առաջնային խնդիր». Մ. Առաքելյան
Advertisement 1000 x 90

«Ավտովթարները կրճատելու ուղղությամբ աշխատանքները պետք է դառնան առաջնային խնդիր». Մ. Առաքելյան

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավտովթարները կրճատելու ուղղությամբ աշխատանքները պետք է դառնան առաջնային խնդիր, սակայն դրանով պետք է զբաղվեն բացառապես մասնագետները։

Յուրաքանչյուր հայի պարտքն է լուծում առաջարկելու, ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում։

Այսօրվա խնդիրների մեծ մասը հենց բազմաթիվ «մասնագետների» աշխատանքի հետևանքն է, երբ ճանապարհ սարքելուց առաջնային է եղել ատկատի չափը, երբ փողոցների լուսավորությունը չի ունեցել բիզնես հետաքրքրություն,…

Միայն մասնագիտական լուրջ վերլուծությունը հնարավորություն կտա բացահայտելու իրական խնդիրները, հակառակ դեպքում էմոցիոնալ և տեղային լուծումները որևէ լուրջ ազդեցություն չեն ունենալու»։



Նման նյութեր