«Ի՞նչ է այս մասին մտածում Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը». Լ. Ջավախյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ է այս մասին մտածում Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը». Լ. Ջավախյան

Պատմաբան Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետական պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը փակման եզրին է։ Կենտրոնից հրահանգել են ետ վերադարձնել Ալավերդու մասնաճյուղին հատկացված նկարները։ Սա նշանակում է, որ մշակութային օջախը տեղի է տալիս օլիգարխիայի ճնշումներին, այսինքն Հայէկոնոմբակին, այսինքն, Սուքիասյանների ընտանիքին։ Սուտ է, երբ ասում են մեր երկրում չկա օլիգարխիա… Որտեղ օլիգարխիան է, այնտեղ անելիք չունի օխլոկրատիան։

Այսօր, ալավերդցին ապրուստի չնչին միջոց անգամ չունի՝ ուր մնաց մշակույթային օջախ ունենա։ Փողի առաջ ամեն ինչ ոչինչ է, հեղափոխության թավիշն անգամ նրա առաջ ոտնատակի փալաս է։

Ի՞նչ է այս մասին մտածում Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ի՞նչ է մտածում երկրի Վարչապետը… Հարցը խիստ վիճահարույց է։

Անհերքելի փաստեր կան, որ Հայէկոնոմբանկը պատկերասրահի տարածքը ձեռք է բերել ապօրինի գործարքի շնորհիվ։ Այդ մասին շատ է գրվել։ Վերջնական պատասխանը կտա դատարանը։ Քանի դեռ հեղափոխության թավիշը Ալավերդի չէր հասել՝ Սուքիասյանները երկնչելով հասարակայնության աղմուկից, իրենց հոժար կամքով բանկի մի փոքրիկ պուճախ տրամադրել էին մասնաճյուղի գործունեությանը։

Իսկ հիմա, գոտեպնդված հեղափոխության ձեռքբերումով և հատկապես, բարձրյալի հովանավորությամբ, մշակույթի վերջին ծվենն անգամ, որպես անցյալի բորբոս դուրս են մղում ետնամարզից։ Մենք շատ ենք լսել բարեգործության մասին։ Իսկ ով է լսել Սուքիասյան ընտանիքի բարեգործությունների մասին։

Միթե՞, հարուստ ընտանիքը չնչին մակերեսով այդ տարածքի հույսի՞ն է մնացել… Կարող է, չէ՞, առանց դատ ու դատաստանի, մեծահարուստ ընտանիքը շնորհ անի և համակերպվի բանկին կից տարածքում մշակութային օջախի գոյությանը… Մենք էլ մեր Մանթաշովն ենք ուզում ունենալ»:



Նման նյութեր