«Պետք է նման մարդկանց նկարները տարածել, որ ծնողներն իմանան՝ ում են վստահում իրենց երեխաներին». Զ. Եգանյան
Advertisement 1000 x 90

«Պետք է նման մարդկանց նկարները տարածել, որ ծնողներն իմանան՝ ում են վստահում իրենց երեխաներին». Զ. Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առավոտ շուտ Մաշտոցի պողոտա-Խորենացի խաչմերուկն անցնելիս՝ տարիքով կին, 4-5 տարեկան երեխայի ձեռքը բռնած, Խորենացի կայանած ավտոմեքենաների հետևից բառիս բուն իմաստով թռավ մեքենայիս առաջ. փորձում էր չթույլատրված վայրում փողոց անցնել: Մի կերպ կանգնեցի, իջա, գոռգռացի, ասի՝ մեծ մարդ ես, երեխայի կյանքը ինչո՞ւ ես վտանգում, անցում կա 5 մետր այն կողմ: Թարս-թարս նայեց ու էլի չթույլատրված տեղով երեխու հետ անցավ փողոցը: Մեքենայիս մեջ ռեգիստատոր չկա, ափսոս, պետք է նման մարդկանց նկարները տարածել, որ երեխեքի ծնողներն իմանան՝ ում են վստահում իրենց երեխաներին»:



Նման նյութեր