Սկաները կարող է տեղադրվել սմարթֆոնի հետևում կամ հենց էկրանում:
Միանգամից մի քանի չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներ այս օրերին գրում են, որ Apple-ը պատրաստում է հատուկ սմարթֆոններ չինական շուկայի համար: Դրանք պետք է ոտք մեկնեն Oppo և Huawei սմարթֆոնների հետ:
Չինական աղբյուրները նշում են, որ մատչելի սարքավորումները հրաժարվելու են Face ID-ից: Դրա փոխարեն՝ կվերադառնա մատնահետքի հայտնի սկաները՝ Touch ID-ը: Այն կարող է տեղադրված լինել սմարթֆոնի հետևի հատվածում կամ էլ ներդրվել սմարթֆոնի էկրանում: Կան խոսակցություններ, որ Apple-ը կվերադառնա Touch ID- ին: Միայն թե այս անգամ սկաները կլինի ամբողջ էկրանին: Օգտատերերը կարող են իրենց մատը դնել ցանկացած կետի վրա, և սմարթֆոնը կմիանա: Հնարավոր է, ընկերությունը ներկայացնի օգտատերերին՝ ինչպես մատնահետքային սկաները, այնպես էլ՝ Face ID-ն:
Չինական շուկայի համար նախատեսված սմարթֆոններն ունեն մի քանի առանձնահատկություններ: Օրինակ՝ ներքին շուկայում արտադրվող iPhone XS և iPhone XR սմարթֆոններն ունեն 2 SIM քարտի հնարավորություն:
Եթե նման սմարթֆոններն իսկապես թողարկվում են, ապա դրանք շուկայում կլինեն մյուս տարի:
Չինական շուկայի համար նախատեսված սմարթֆոնների մասին խոսվում է արդեն մի քանի ամիս: Նախորդ ամիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազայում հայտնվել են Apple-ի սմարթֆոնների նոր մոդելներ, հայտնում է 9to5mac-ը:
Ցուցակը ներառում է հետևյալ համարները՝ A2111, A2160, A2161, A2215, A2216, A2217, A2218, A2219, A2220, A2221 և A2223, բոլորն անվանում են «Apple-ի կողմից պիտակավորված սմարթֆոններ»:
9to5mac-ում նշվում է, որ A2111, A2161, A2215 մոդելները պատկանում են iPhone XR շարքին: Մնացած մոդելները iPhone XI-ի և iPhone XI Max-ի համար են:
Այս աշնանը սպասվում է նոր iPhone-ի պաշտոնական ներկայացումը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ արտաքուստ սարքերը չեն ստանա խոշոր փոփոխություններ: Հիմնական նորարարությունը կլինի միայն եռակի տեսախցիկը (կամ կրկնակի XR-ի շարքի դեպքում), որը կտեղադրվի մեծ քառակուսի հարթակում:
Սիրարփի Աղաբաբյան