«Յուրաքանչյուրը պետք է ջնջի իր հաշիվը Facebook-ում». Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակ
Advertisement 1000 x 90

«Յուրաքանչյուրը պետք է ջնջի իր հաշիվը Facebook-ում». Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակ

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը ջնջել է իր էջը  Facebook-ում և հայտարարել է, որ բոլորը պետք է դա անեն:

Նա նաև առաջարկել է, որ կորպորացիան թույլ տա  մարդկանց լրացուցիչ գումար վճարել անձնական տվյալների անվտանգության համար՝ դրանք գաղտնի գովազդատուներին փոխանցելու փոխարեն:

Գաղտնիության բացակայությունը Facebook-ի օգտագործման համար չափազանց բարձր գին է, կարծում է Սթիվ Վոզնյակը:

«Բոլոր մարդիկ տարբեր են, և ոմանք կարծում են, որ հարթակի առավելություններն արժեն, որ դրա փոխարեն տրամադրվեն անձնական տվյալները: Դրա համար դուք պարզապես պետք է գտնեք Facebook-ից հեռանալու ձևը»:

Վոզնյակը նշում է, որ ինքը շատ անհանգստացած է տեխկորպորացիաների՝ անձնական կյանքում մեծ դեր ունենալով, բայց դա դադարեցնելն անհնար է լինելու:

«Այժմ նրանք կարող են օգտագործել լազերը սրտի բաբախյունը լսելու համար, նրանք կարող են լսել ձեզ տարբեր սարքերով: Մի շարք լուրեր արդեն գրվել են Alexa-ի մասին: Սա գրեթե անհնար է դադարեցնել»:

Apple-ի համահիմնադիրն առաջարկել է սոցցանցին՝ օգտատերերին տալ  ընտրության հնարավորություն: Օգտատերերը պետք է իրենք մտածեն և հասկանան, թե որքան կարևոր է իրենց համար անձնական տվյալների անվտանգությունը:

«Ինչո՞ւ նրանք մեզ ընտրության հնարավորություն չեն տալիս: Թույլ տվեք ինձ վճարել որոշակի գումար և պաշտպանեք իմ անձնական տվյալները: Արեք դա և մի տվեք իմ տվյալները գովազդատուներին»,- հայտարարել է Վոզնյակը:

Վոզնյակը ջնջել է իր ֆեյսբուքյան էջը 2018 թվականին՝ Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից հետո: Ընկերությունն օգտագործել էր օգտատերերի տվյալները՝ ՍՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:

Սիրարփի Աղաբաբյան



Նման նյութեր