Սիրելի քրիստոնյաներ, դուք էլ մերժեք, աղոթեք, խնդրեք Աստուծո օգնությունը
Advertisement 1000 x 90

Սիրելի քրիստոնյաներ, դուք էլ մերժեք, աղոթեք, խնդրեք Աստուծո օգնությունը

Նոր տեսա, որ Հայաստանում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ Ստամբուլյան Կոնվենցիայի, որի նպատակն է Հայաստանում արմատախիլ անել Քրիստոնեական արժեքներն ու ներմուծել 3-րդ չեղած սեռի գաղափարը իրավական դաշտ:

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ այս պիղծ կոնվենցիային հավանություն են տվել նախորդ իշխանություները: Տես 2017 թ. Դեկտեմբերի 28ի կառավարության նիստի 49րդ կետը: (Հղումը կոմենտում): Մեր երկիրը պետք է հետ կանգնի այս բանից և մերժի դրա վավերացումը:

Սիրելի Քրիստոնյաներ, դուք էլ մերժեք, աղոթեք, խնդրեք Աստուծո օգնությունը:

Մեր երկիրը, որպես աշխարհում ուղղափառության վերջին ամրություններից մեկը, գտնվում է ահավոր հարձակման տակ ու դա կատարվում է կեղծ ուսուցումներով և օրենքներով: Միացեք, հաջորդ Չորեքշաբի, բոլորս միասին աղոթքի կանգենք ու Աստծուց խնդրենք ողորմություն և պահպանբություն ամենայն չարից: (Մանրամասներն այստեղ): – Խնդրում եմ, օգնեք տարածել: Պատմեք մարդկանց այս մասին, զգուշարեք, աղոթեք, պահեք Քրիստոսի պատվիրանները:

Արմեն Հարեյանի էջից: