Վալերիյ Օսիպյանի հրամանով Տավուշի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել․ նրան ճանաչում են որպես «Կոմիսար Կատանի». shamshyan. com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վալերիյ Օսիպյանի հրամանով Տավուշի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել․ նրան ճանաչում են որպես «Կոմիսար Կատանի». shamshyan. com

Այսօր, հուլիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից։

Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ա․ Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, ով մինչ այդ նույն վարչության պետի օպեր գծով տեղակալն էր։

Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ Ա․ Գասպարյանը Ոստիկանության համակարգում համարվում է պրոֆեսիոնալ, գործին գիտակ, ու նրան ավելի շատ ճանաչում են «Կոմիսար կատանի» մականվամբ, քանի որ նա աշխատանքում միշտ իրեն դրսևորել է որպես պրոֆեսիոնալ օպերատիվնիկ, շատ դեպքերում նրա աշխատանքները նմանացրել են իտալական հայտնի «Ծովահրեշ» ֆիլմի գլխավոր հերոսին՝ Միքելե Պլաչիդոյի «Կոմիսար Կատանիին»։

shamshyan.com



Նման նյութեր