Ինչպես տեղեկացնում է tert.am կայքը, քաղաքացին ահազանգել է խմբագրություն և հայտնել, որ այսօր առավոտյան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից պատրաստվել են UJ 2371 չվերթով մեկնել Շարմ Էլ Շեյխ՝ հանգստի նպատակով, սակայն տեղեկացվել է, որ չարտերային չվերթը չի կայանա:
«Պատրաստվում ես թռիչքի, գումար ես ծախսում, մեկ էլ պարզվում է, որ չես էլ մեկնելու և որևէ բացատրություն չկա, թե ինչու: Հասկանում ենք, որ չարտերային չվերթ է, բայց պետք է պարզաբանել քաղաքացիներին, հայտնել չվերթի չիրականացման պատճառը, փոխհատուցման հարցն էլ հստակ չէ: «A&R» կազմակերպությունը, որը պարզվեց, աշխատում է թուրքական տուրիստական ընկերության հետ, մեզ փաստի առաջ է կանգնեցրել»:
Ավելի մանրամասն՝ tert.am