Երևանում 38–ամյա կին է կորել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանում 38–ամյա կին է կորել. armeniasputnik.am

Երևանում 38–ամյա կին է կորել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ արդեն մեկ օրից ավելի է Շենգավիթի ոստիկանները փնտրում են Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում ապրող 38-ամյա մի կնոջ։ Նրան որոնում են նաև հարազատները՝ ամուսնու և երիտասարդ որդու գլխավորությամբ։

Կնոջ անհետանալու մասին իրավապահներին տեղեկացրել է նրա որդին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ կինը տնից աննկատ դուրս է եկել հուլիսի լույս 22-ի գիշերը։

Տան անդամները նրա բացակայությունը նկատել են վաղ առավոտյան։ Մի քանի ժամ իրենց ուժերով ապարդյուն փնտրելուց հետո դիմել են ոստիկանների օգնությանը։ Անհետացած կինը նիհար կազմվածքի տեր է, մոտ 170 սանտիմետր հասակով։

armeniasputnik.am