Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չէի մտածում, որ կյանքում սենց բան կգրեմ, բայց ժողովուրդ ջան, ազնիվ խոսք, աղբահանությամբ զբաղվող բանվորները և վարորդները ոչ մի կապ չունեն քաղաքի այս վիճակի հետ, չի կարելի փողոցում նրանց հետ կռվել կամ փորձել հարցեր պարզել:
Մարդիկ օր ու գիշեր, նույնիսկ հենց այս պահին, կատարում են իրենց աշխատանքը: Իսկ վիճակի ու աշխատանքի որակի պատճառները ավելի խորքային են:
Ժողովուրդ ջան, էդ մարդիկ իրենց հատկացրած ճանապարհներով կատարում են աղբահանություն, իրենց ուժերի չափով մաքրում են ձեր բակերը աղբակույտերից, այդ պատճառով ուղղակի խնդրում եմ ավելորդ բառեր ասելուց կամ քայլեր անելուց առաջ ևս մեկ անգամ մտածեք ու գիտակցեք, որ հաստատ նրանք չեն այդ ամենի հասցեատերերը:
Քաղաքի վիճակը բոլորս ենք տեսնում ու բոլորս էլ ապրում ենք դրա մեջ ու ամեն ինչ անելու ենք, որ ձեր ու մեր համար մաքուր քաղաքի տեսքը վերականգնենք»: