«Գրանտակերները» որոշել են՝ Հայաստանի անկախ հանրապետությունը իրենց սրտով չէ։
Հայկական պետականության քայքայումը առաջնային նպատակ դարձրած մի քանի կազմակերպություններ (Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ), որոշել են «ամբողջական» գնահատական տալ Հայաստանի երրորդ Հանրապետությանը:
Առաջարկել են Հայաստանի անկախության ողջ ժամանակահատվածին տալ «զավթում» գնահատականը:
Ըստ տրված պատվերում տեղ գտած առաջնահերթությունների, շեշտադրվում է դատական իշխանության նկատմամբ վստահության և լեգիտիմ ճանաչվելու հարցը: Անօգուտ է իրավական տեսանկյունից անդրադառնալ հարցին, քանի որ լեգիտիմությունն ու վստահությունը հիշատակված սուբյեկտային կազմի մոտ նույնանում է միայն սեփական ցանկությունների իրացման հետ: Նրանք լեգիտիմության առկայության ու բացակայության համար բավարար պայման են համարում միայն պատվիրատուի կամքի դրսևորումը:
Պարոնա՛յք «գրանտակերներ», եթե մի փոքր կապ ունենայիք իրավունքի հետ, ձեզ իրավապաշտպան կոչել չէիք կարողանա: Եվ մի խոսեք քաղաքացիական հասարակության անունից, թերևս միակ դերակատարումը, որ լիիրավ ձերը կարող եք համարել՝ ՀՀ վարչապետի աթոռին նստած անձի պատվերների անվերապահ կատարողի դերն է։
Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր