Երևան-Վիեննա թռիչքը, որը նախատեսված էր հուլիսի 30-ին առավոտյան 4:40 րոպեին, չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղավիացիայի կոմիտեից՝ հայտնելով, որ ուղևորներն ապահովվել են սննդով և ջրով:
Նշենք, որ թռիչքը սպասարկում է «Austrian Airlines» ավիաընկերությունը: