Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության ղեկավարն այսօրվա ասուլիսի ժամանակ հերքել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կապն ընկերության հետ։
«Նա ոչ սեփականատեր է, ոչ բաժնետեր է, ոչ գործընկեր է և ոչ էլ կապ ունի «Սանիթեքի» հետ։ Ուղղակի այն ժամանակ, երբ ընկերությունը եկավ Հայաստան և սկսեց գործունեությունը, Մարգարյանը Երևանի քաղաքապետն էր»,- ասաց ընկերության ղեկավարը։