Արտառոց դեպք Երևանում. Ապագա գյուղի 45-ամյա բնակիչը՝ մտնելով եկեղեցի, հայտարարել է, թե ինքը ապագայից է ուղարկված, եկել է չար ոգիներին մաքրելու, որից հետո ներսում միզել է
Advertisement 1000 x 90

Արտառոց դեպք Երևանում. Ապագա գյուղի 45-ամյա բնակիչը՝ մտնելով եկեղեցի, հայտարարել է, թե ինքը ապագայից է ուղարկված, եկել է չար ոգիներին մաքրելու, որից հետո ներսում միզել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օգոստոսի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողներին են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Սբ. Սարգիս եկեղեցու ներսում մի քաղաքացի անվայել արարքներ է կատարում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները եկեղեցու մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել այդ քաղաքացուն, ով՝ պարզվել է, Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ, 45-ամյա Դ.Ղ.-ն է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններին դիմած քաղաքացիները հայտնել են, որ Դ.Ղ.-ն՝ մտնելով եկեղեցի, ասել է, որ ինքը ապագայից է ուղարկված և պետք է չար ոգիները եկեղեցիներից մաքրի, որից հետո սկսել է եկեղեցու ներսում միզել:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:



Նման նյութեր