Հարգելի ընկերներ, ուշադրություն.
Ուզում եմ կիսվել հետաքրքիր միջադեպով, որը տեղի ունեցավ Իսահակյան 35 հասցեով գտնվող «Վերոնա» սրճարանում: Այսօր առավոտյան գործընկերներիս հետ որոշել էինք սուրճ վայելելով քննարկել հետաքրքիր նախագիծ Laptop-ով:
Պատվերը բերելուց հետո միայն մեզ զգուշացրեցին, որ սրճարանի տնօրինությունը արգելում է Laptop օգտագործել սրճարանում: Սկզբում չհավատացի լսածիս և մտածեցի, որ սխալ եմ հասկացել ու խոսքը ծխելու մասին է և նորից հարցրեցինք, արդյո՞ք խոսքը Laptop-ի մասին է: Ուզեցանք ճշտել պատճառը:
Երկար գլուխներդ չտանեմ, շատ կոպիտ հայտնեցի կարծիքս այդ որոշման մասին, բայց դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում, համալսարաններին մոտ գտնվող սրճարանում կարող է գործել նման ներքին օրենք, իսկ եթե նույնիսկ գործում է, ապա այդ մասին պետք է փակցված լինի գրավոր հայտարարություն, իսկ սրճարանի աշխատակիցները պետք է նախազգուշացնեն պատվերը ընդունելուց առաջ, այլ ոչ թե հետո: Սա չի տեղավորվում տրամաբանության կանոններում:
Հորդորում եմ ընկերներիս, եթե ունեք Laptop, smartphone, ipad կամ հաղորդակցության այլ միջոց և ուզում եք քննարկել ինչ-որ բան դրա միջոցով, չայցելել «Վերոնա» սրճարան»:
Հարգելի ընկերներ, ուշադրություն.Ուզում եմ կիսվել հետաքրքիր միջադեպով, որը տեղի ունեցավ Իսահակյան 35 հասցեով գտնվող…
Gepostet von Ara Yaghjyan am Dienstag, 6. August 2019