Լևոն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեղ են ասել “No Pasarán” Արսեն Թորոսյան, ասել եք տենց համոզված, թե բա ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ – ես էլ ասում եմ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱ :
Ժողովուրդ, եթե հարկ վճարող եք` կարդացեք մինչեւ վերջ, քանի որ եթե հիմա պասիվ լինեք, ավելի հարկ եք մուծելու:
պ-ն նախարար
Արդյունքները մինչեւ արձանագրելը թե բա մի ստվար զանգված քվեարկել ա կողմ, հանեք էդ ստավ զանգվածից պետական աշխատողներին օրինակ քաղաքապետարանների ու թաղապետարանների աշխատողներին ու հանեք էն մարդկանց, որ չեն հասկացել որ ուզում եք հարկերը բարձրացնել:
Խորհուրդ կտամ մի քանի հանդիպում ունենալ օրինակ ՏՏ ոլորտի մեծ կազմակերպություններում ու լսել իսկական հարկատուների կարծիքը էս ամենի մասին – չնայած չեմ հավատում տենց բան կանեք
Հիմա աբսուրդների շարանը
Էնքան աբսուրդային ա համեմատվել նենց երկրների հետ, որտեղ բուժում են կարելի է ասել ամեն ինչ – կլինի՞ նախ զարգանաք էդքան, նոր երազեք էդքան գումար ստանաք: Ոչ հարգելիս, եթե պիտի ասեք՝ մենք ապագայում ամեն ինչ կբուժենք, իմ համար խոսքերը 0 են, նախ բուժեք, հետո կքննարկեն՝ք ավել գումար դուք արժանի՞ եք ստանալ, թե՞ ոչ:
Աբսուրդային ա սա կիրառել մի երկրում որ ունի տվյալ դեպքում իրոք լիքը չգրանցված աշխատողներ նույնիսկ օրինական չգրանցված որ հարկ չեն մուծում, գյուղական համայնքներում , տաքսիստները, էլ չասեմ անօրինական աշխատողները որ գործատուն չի գրանցում: Թե բա երազած երկրներում – լսեք երազած երկրներում բոլորը հարկվում են: Իսկ էստեղ բոլորի համար ո՞վ պիտի մուծի, այո նորմալ հարկատուն:
Աբսուրդը մյուս էն ա, որ նոր հարկային օրենսգրքով 2020 թվից մինչեւ 24 մլն իրացման շրջանառություն ունեցողները ազատվում են բոլոր տեսակի հարկերից, իսկ աշխատողները վճարում են 5000 դրամ անկախ աշխատավարձից:
Հա ու վերջին – չհամարձակվեք հարկերի քչացումը կապել ասել թե բա դրա հաշվին ենք ուզում անել քանի որ դա կլինի աբսուրդների աբսուրդը այսինքն սուտը, հարկերի ամբողջ քչացված մասը պիտի գնա կուտակային ֆոնդեր նենց որ թոզ չփչեք մարդկանց աչերին :
Խնդրում եմ տարածել կամ չէ, կարող եք Ձեր էջերում գրել, որ Արսեն Թորոսյանն ուզում ա հարկերը բարձրացնելու հաշվին 3-5% իր ոլորտի հարցերը լուծի»:
Ստեղ են ասել "No Pasarán" Arsen Torosyan ասել եք տենց համոզված թե բա ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ – ես էլ ասում եմ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱ…
Gepostet von Levon Harutyunyan am Mittwoch, 7. August 2019