Այսօր առավոտից պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդած զարհուրելի լուրը արագ տարածվեց համացանցով՝ Գյումրիում, հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի ծառից կախված դին:
«Հրապարակի» տեղեկություններով, Սամվել Մեջլումյանը Գյումրիում հայտնի ընտանիքից է: Նրա հայրը՝ Գառնիկ Մեժլումյանը, Գյումրիի քաղաքապետարանի փողային նվագախմբի դիրիժորն է: «Նա պարկեշտ, «շնորքով» մարդու համբավ ունի», – ասել է կայքի զրուցակիցը Գյումրիից:
Սամվել Մեժլումյանի մասին հայտնի է, որ նա ՊՆ համակարգում ծառայում էր 2009 թվականից, ավարտել էր Երևանի կոնսերվատորիան:
Նրա վերջին գրառումը հայտնի սոցցանցում եղել է Աստծո մասին: Քրիստոսի նկարի տակ հուլիսի 19-ին Սամվելը գրել է. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ»:
Քաղաքում վարկած է պտտվում, որ ենթասպան կյանքին վերջ է տվել զորամասում ունեցած խնդիրների պատճառով: Չի կարելի բացառել, որ կատարվածը ինքնասպանություն չէ:
Քրեական գործ այս պահին հարուցված չէ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: