Իսկ եթե մեկը կփորձի անգամ իր քաղաքական պոռնիկ կեցվածքով՝ թեկուզ մտովի, մի փոքրիկ տարածք հանձնի արյամբ ընդգծված սահման ունեցող իմ մոլորակից՝ կդառնա թալեաթ, իսկ ես՝ Սողոմոն․․․
Լսե՛ք ․․․․․․․․․․․
Եթե հայի նույն արյունն է պտտվում մեր երակներում, դա չի նշանակում, որ նույնն ենք։ Արյունը նպատակով, առաքինությամբ ու բարձր գաղափարներով է մարդուն վսեմացնում։ Ուրեմն, մի դավաճանեք ձեր իսկ արյանը։
Աստծո մի օր Հայի այդ արյան բարձր գիտակցությամբ պիտի ապրի ու հարատևի մեր ժողովուրդը։
Ինչ խոսք, որ շատերիդ մեջ սատանան է , և այդ սատանան փաստն է ու նենգամտությունը, որովհետև փաստն ու ճշմարտությունը իրար խառնող, օրենքն ու իրականությունը նենգափոխողներ մնացիք։
Եթե այդպես եք ապրելու և գործելու, մինչև ու՞ր պիտի հասնեք։ Չէ՞ որ միշտ և ամենուրեք լավը, գեղեցիկը, բարին ծնվում են արժանի հողից, որը մարդու ներաշխարհն է և մտածելակերպը։
Նիկո՛լ, վարչապետությանդ առաջին իսկ օրվանից նամակ-ուղերձներ հղեցի կադրերիդ նշանակման հարցում, զգուշացնելով, որ նման կադրերդ խժռելու են իմիջդ։ Չլսեցիր, արեցիր հակառակը և այսօր իշխանական ողջ թիմովդ ավերում ես երկիրը, իսկ իմիջդ գնալով զրոյանում է։
Այսօր երկրի իշխանական դաշտի ամենաթերի վիճակն է, ուր ամենուրեք գաճաճն է իշխում, որոնց ուղեղների անտակ փոսերում միջակությունն է թագավորում։ Կամքիդ թելադրանքով՝ երկրի օրենսդիրում խրթվիլակներով համալրված մի բազմություն է տիրել։
Բացարձակ բոլոր չափանիշները խզված են ժողովրդից, տեղի է ունենում հայ մարդու համընդանուր այլասերում։
Կառավարման բարձր պաշտոններում տեղ գրաված ղեկավարները ամբողջապես կապ չունեն երկրի ճակատագրի և արյամբ ձեռք բերված անկախ պետականության հետ, որոնց համար ցավ չէ երկրի վրա ապրող ժողովրդի կորուստն ու հայրենիքի կործանումը։ Եվ այդ ամենի պատճառը իշխանության եկած քաղաքական ուժդ է, որում պակասում է մեր ժողովրդի հավաքական ճակատագիրը վարող հերոսը՝ Ազգային Ոգին։ Երկրում տիրում է լգբդ-ների ամբոխը և անբարո կացութաձևը, որից էլ ամեն պահ տկարանում է մեր ժողովրդի ուժի և կարողության գիտակցումը։ Դառնում ենք երկիր, ուր կորցնում ենք արդեն մեր ազգային դիմագիծը և շուտով ստիպված ենք լինելու մեռածների մեջ որոնել մեր Հայ տեսակը։
Այսօր մեր հայոց պետության ներկա վիճակը վիշտ է ու ցավ, լեղի է կանաչ, Ազգիս հավաքական ուժը տրոհող թույն է ու մաղձ, որոնք դարձել են մարդկանց մի ամբոխ և ցրիվ եկել երկրիս վրա։
Այո՛, երկրի՛ս։
Անբարո լգբդ-ներով հանկարծ բերաններդ չծռեք և չլոճվեք ձեզ բնորոշող սուկա տեսակով։ Իրավունք ունեմ ասել երկրիս, որն ինձ համար Հայաստան անվանում ստացած մոլորակս է դարձել շուրջ 30 տարի, թեպետ հնարավորությանս պայմաններում էլ մեկ րոպե անգամ չեմ հեռացել երկրիցս անգամ բուժվելու կամ թե հանգստի նպատակներով։ Եղբայրներիս վրեժը սրտումս դարձել եմ Ազգիս և նրանց հոգու համար կենդանի նահատակ և պատվո պահակ, իսկ օրահաս պահին զինվորի կողքին, որպես մի երդվյալ, կյանքս իմ Ազգին և Հայրենիքին՝ մեր սուրբ երդումով և սուրբ վրեժով։
Այո՛, փակել եմ ինձ շուրջ 30 տարի Հայաստան կոչված իմ մոլորակում, բայց կալանավոր չեմ իմ հայրենիքում, այլ զոհված եղբայրներիս վրեժը սրտումս, նրանց համար մի խաչքար դարձած Ազգիս մի զինվոր։
Պարզապես չեմ ուզում մարվի վրեժը սրտիս՝ դրսում վխտացող այդ թուրք տեսակին հաճախ տեսնելով։
Ինձ համար Երևանս՝ Եվրոպան է, Արցախս՝ Ամերիկան, իսկ մնացածին, որ չթվարկեմ, միանգամից Հայաստան մոլորակ կկոչեմ։
Փաթաթած եմ ունեցել բոլոր ռեժիմները, Լևոնից սկսած մինչ իր գրկում գտնվող այս լրագրողը։ Ինձ համար հողն ազգինն է, այլ ոչ իշխանությանը և եթե մեկը կփորձի անգամ իր քաղաքական պոռնիկ կեցվածքով՝ թեկուզ մտովի, մի փոքրիկ տարածք հանձնի արյամբ ընդգծված սահման ունեցող իմ մոլորակից՝ կդառնա թալեաթ, իսկ ես՝ Սողոմոն․․․
«Երդվյալ ազատամարտիկների միության» հիմնադիր նախագահ,
«Մարտական Խաչ»-ի ասպետ՝ Ռուբեն Գևորգյան…
Իսկ եթե մեկը կփորձի անգամ իր քաղաքական պոռնիկ կեցվածքով՝ թեկուզ մտովի, մի փոքրիկ տարածք հանձնի արյամբ ընդգծված սահման…
Gepostet von Ruben Gevorgyan/ Ռուբեն Գևորգյան am Freitag, 9. August 2019