Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արսեն Թորոսյանը վերջապես հարկ է համարել անդրադառնալ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հնչող «տարատեսակ մեկնաբանություններին»՝ կապված Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության հետ: Մարդն ասել է, թե էդ կենտրոնը դեռևս չի ենթարկվում Առողջապահության նախարարությանը։
Այն այս պահին ենթարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Այսինքն՝ կենտրոնում մատուցվող ծառայությունների որակից ու բժիշկների մասնագիտական հմտությունների բացակայություններից դժգոհողները պետք է դիմեն ոչ թե նախարարին, այլ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարությանը: ՕK. բա էդ դեպքում ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը անխնա գովազդում այս կենտրոնը, հետո չկարդալու տալիս իր տեղադրած գովազդի քոմենթները, որտեղ էդ կենտրոնը համարյա նույնականացվում է դիահերձարանի հետ: Այսինքն այստեղ մարդիկ գալիս են իրենց ոտքով, իսկ հետո նրանց տանում են:
Չէ, չեղավ. էս պատասխան չի պարոն սուպերնախարար, էսպես պատասխանած նախարարներին ժամանակին մամուլն էնպես էր ոչնչացնում (խիստ հիմնավորված), որ ճառագայթային թերապիան անգամ չէր օգնում ռեաբիլիտացիային: էս պահին դուք եք պատասխանատու առողջապահության համակարգում տեղի ունեցող ցանկացած շարժի համար (եւ դրական, եւ բացասական):
Հա ու մեկ էլ՝ ՀՀ ազատ ու հպարտ քաղաքացիները PR-ով չեն կերակրվում: PR-ը վտանգավոր գործիք ա, նրբորեն օգտագործեք այն հատկապես թիրախային այն խմբերի դեպքում, որոնք հարազատներ ու սիրելիներ են կորցրել ձեր գովազդած, բայց Պետգույքի կառավարման կոմիտեին պատկանող հիվանդանոցում»: