Մոտ մեկ ամսից՝ սեպտեմբերի 22-ին, լրանում է Հայաստանի պատմության ամենասև օրերից մեկի 23 ամյակը։
Այդ օրը հիմք դրվեց ընտրությունների հանդեպ հանրային զանգվածային անվստահության ավանդույթին։ Ընտրություններից հետո Երևան զորք և տանկեր մտցվեցին, քաղաքում հնչեցին կրակոցներ, իսկ այնուհետ հարյուրավոր մարդիկ խոշտանգվեցին բանտերում։
Հայաստանի քաղաքական կյանքը մինչ օրս բնականոն հուն չի մտել։
Այդ օրը պետք է նշվի որպես ընտրակեղծիքներին ՈՉ ասելու և հանրային համախմբման օր՝ համերաշխության երթով։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: