Հեռուստահաղորդավար Գոհար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումներից. «Չդիմացա, գրելու եմ, զագառով թե առանց։
Երկու աղջիկ կան լողավազանում՝ էպիլյացիա արած ճակատներով, տատու արած հոնքերով, լցրած շուրթերով։ Ֆենած մազերով ու շրթներկով գոռոզ ու հպարտ մտնում են ջուրը, մի քիչ թրջվում ու դուրս գալիս։ Մի մազ անգամ չի ծռվում իդեալական խառը ֆենից։
Կողքները ուրիշ երկու աղջիկ կան պառկած։ Թմբլիկ, կենսուրախ, չքսված, բնական։ Ամբողջ ժամանակ ծիծաղում են, գլխի վրա թռնում են ջուրը, լողում, ախորժակով պիցցա ուտում։
Սկզբից լողավազանի արական մասսան սիրամարգների նման պոչները բացած խմբվել էր Սիլիկոնյան հովտում՝ ֆենած աղջիկների շուրջ։ Մի ժամ անց տեսնեմ միգրացիա սկսվեց։ Բոլորը տղաները հերթով լքեցին ձեռակերտ գեղեցկուհիներին ու գնացին կենսուրախ թմբլիկների հետ ջրային վոլեյբոլ խաղալու, պիցցա ուտելու ու պարելու։
Գեղեցկուհիները ճպճպացնում են կպցրած թարթիչներով ու չեն հասկանում ինչ կատարվեց։ Մտածում եմ ասեմ, թե չասեմ, որ պարզապես խինդը հաղթեց սիլիկոնը։
P.S. Տղամարդիկ շարունակում են ինձ հաճելիորեն զարմացնել ?#լողավազանյան_հետազոտություններ»: