«Դուք ընտրել եք այն ինչ ձեր վրա շատ հմուտ ձևերով ծախել են։ Պարզ ասած խաբվել եք շատ լավ մասնագիտորեն փաթեթավորված գովազդի։ Գովազդ, որը մի ամբողջ ազգ ոչնչացման եզրին է հասցնելու». Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Դուք ընտրել եք այն ինչ ձեր վրա շատ հմուտ ձևերով ծախել են։ Պարզ ասած խաբվել եք շատ լավ մասնագիտորեն փաթեթավորված գովազդի։ Գովազդ, որը մի ամբողջ ազգ ոչնչացման եզրին է հասցնելու». Արա Վարդանյան

Ընդիմության լիդերի ընտրությունը.

Ի՞նչ է իրականում նշանակում առաջին անգամ ՀՀ երկրորդ Նախագահի կողմից հիշատակված «Կոնսենսուս մինուս մեկ գաղափարը»։
Այս արտահայտությունը կատարելիս, Նախագահը երկու շատ կարևոր քաղաքական մեսիջներ արեց.

1. Իրական ընդիմադիր ուժերի համախմբման կարևորությունը և

2. Գործող վարչակազմի քաղաքական մեկուսացման մեկնարկը

Առաջինի դեպքում կարծես թե խնդիրներ չպետք է առաջանան, քանզի բոլոր ընդիմադիրներին այս պահին համախմբում է մեկ գերնպատակ՝ ձեռքազատվել գործող իշխանություններից։ Սակայն նույնիսկ այս գերնպատակը հնարավոր է չմիավորի քաղաքական դաշտում բոլոր գործող ընդիմադիրներին և սա հիմնված է լինելու ընդիմության միասնական լիդերի հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չգալու վրա։ Չի բացառվում որ մեր ամենամեծ թշնամի՝ նախանձը կրկին խանգառի միասնական թեկնածու ունենալուն։ Բայց միաժամանակ կասկած չունեմ, որ ցանկացած դեպքում ձևավորվելու է շատ ուժեղ ընդիմադիր կոալիցիա որին, մասնակից կդառնան դաշտի գրեթե բոլոր խաղացողները։ Այն մարդիկ կամ կուսակցությունները, որոնք կվորոշեն խաղալ առանձին, միանշանակ պարտվելու են և մնալու են ստվերում։ Բոլորը պետք է հաստակ հասկանան, որ խոսքը չի գնում որևէ քաղաքական գործչի տակ պարկելու մասին, այլ հանուն մեր երկրի ուժերի կենտրոնացման։
Թե ով կլինի այդ մեծ քաղաքական կոալիցիոն թմի առաջնորդը դժվար է այս պահին ասել։ Դա պայմանավորված կլինի բազում հանգամանքներով և ներքին պայմանավորվածություններով։

Որպես հնարավոր լիդերներ կարանք նշենք հետևյալ անձանց 2 խմբերը. Առաջին հերթին դա իհարկե մեր երկրորդ և երրորդ Նախագահներն են (ամենահավանականը հենց իրենք են), 2-րդ խմբում են նախկին Վարչապետ Կարեն Կարապետյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, Արթուր Դանիելյանը, Ավետիկ Չալաբյանը, Արթուր Ղազինյանը, Անդրանիկ Թևանյանը և նունիսկ իմ կողմից հարգված Վազգեն Մանուկյանը (սա քիչ հավանական է)։ Չի բացառվում, Հանրապետական կուսակցության կողմից այլ լիդերի առաջ խաղացում, սակայն այս պահին դեռ կարծես թե ակնարկ չկա։ Քաղաքական մտքի և կառավարման փորձի առումով անշուշտ երկրորդ և երրորդ Նախագահները չունեն որևէ մրցակից և եթե ընտրությունը կատարվի այս սկզբունքով ապա առաջնորդը կորոշվի երկու Նախագահների պայմանավորվածության արդյունքում։ Բայց եթե որոշվի, որ ընդիմադիր դաշտը պետք է ունենա այլ լիդեր ապա մեզ սպասում է բավականին լուրջ պայքար այդ տեղի համար։ Այստեղ կրկին պետական կառավարման փորձով առանձնանում են երկու անձ՝ Կարեն Կարապետյանը և Միքայել Մինասյանը։ Երկուսն էլ լավ կրթված և լուրջ փորձով օժտված մարդիկ են։ Սակայն այս դեպքում Կարեն Կարապետյանը զիջում է մեկ հարցում՝ նա կարծես թե ստացել էր իշխանություն, բայց չգնած այն հիմնավորելու ճանապարհով (և սա է լինելու տարածված կարծիքը մինչ չհնչեցվեն այլ փաստեր) և արդյունքում վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը։ Գագիկ Ծառուկյանը ևս բավականին լուրջ լիդերի թեկնածու է, քանզի ունի բավականին մեծ ընտրազանգված և քաղաքականության մեջ երկար տարիների փորձ։

Իսկ եթե խոսքը գնա ամբողջությամբ նոր դեմքով հանդես գալուն, ապա ես անձնապես կառանձնացնեի Արթուր Դանիելյանին, քանզի իր գաղափարախոսությունն է ինձ այսօր մոտիկ։ Ես համարում եմ, որ մեր Ադեկվադ թմի կողմից շրջանառության մեջ դրված Մերիտոկրատիայի ներդրումը և կայացումը Հայաստանում կբացառի անպատրաստ և անբան մարդկանց իշխանության գալու բոլոր հնարավորությունները։
Հաշվի առնելով վերը նշվածը կարող ենք հանգել հետևյալ եզրահանգմանը։ Տեսնելով թե ինչ է այսօր կատարվում իրավական դաշտում դժվար չէ պատկերացնել, որ իշխանությունը փորձելու է «վնասազերծել» բոլոր հնարավոր լիդերներին, ինչի շնորհիվ որոշ ժամանակով կերկարեցնի երկրի ղեկին մնալու ժամկետը։ Ասում եմ որոշ ժամանակով, քանզի կուրորեն համոզված եմ, որ ներկայիս արտաքին քաղաքականության պահպանման դեպքում, և սա ասում եմ ցավով, մեր երկրի ղեկավարության փոփոխությունը կրկին տեղի կունենա արտաքին աշխարհի միջնորդությամբ։ Այսինքն կրկին իշխանության կբերեն մի թիմ, որն ամենաարժեքավոր խոստումները կտա դրսի ուժերին։ Սա թերևս ամենաանցակալի սցենարն է մեզ համար։

Ինչ վերաբերում է Նախագահ Քոչարյանի 2-րդ ակնարկին այն է՝ ներկայիս իշխանության մեկուսացումը, ապա կարծում եմ, որ այդ պրոցեսը այլևս անկասելի է։ Եթե մեկ տարի առաջ գործող իշխանություններին մեղադրողները հաշված անձինք և կուսակցություններ էին, ապա այսօր այդ դաշտում այլևս քննադատելու մենաշնորհ գոյություն չունի՝ քննադատում են անխտիր բոլորը, նույնիսկ այսպես կոչված գրպանային ընդիմադիրները։

Անցած տարվա մեջ ինձ համար ամենացավալին այն է, որ ժողովրդի մի մեծ մասին դեռ թվում է, թե իրենք են իշխանություն ընտրել։

Ոչ հարգելիներս՝ դուք չեք։ Դուք ընտրել եք այն ինչ ձեր վրա շատ հմուտ ձևերով ծախել են։ Պարզ ասած խաբվել եք շատ լավ մասնագիտորեն փաթեթավորված գովազդի։ Գովազդ, որը մի ամբողջ ազգ ոչնչացման եզրին է հասցնելու։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր