Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրվել.
«Կներեք այս դաժան պահը հրապարակելու համար, բայց արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Իրենց պատճառով են աղտոտվել գետերն ու դրենաժային ջրանցքները, որտեղից սնվելու ժամանակ յուղանաման զանգվածն ամբողջովին աղտոտել է հարյուրավոր արագիլների, որոնք չեն կարողանում թռչել, ինքնուրույն կերակրվել և կերակրել իրենց ձագերին, փաստացի, հասնելով մահվան դուռը։ Կամավորներն ամեն ինչ անում են, բայց դա ամենևին էլ բավական չէ։ Ոչ մեկս չգիտենք, թե քանի արագիլ է այս մեկի նման մահացել վերջին մեկ ամսվա ընթացքում։ Տեսանյութն արված է 2019-ի օգոստոսի 4-ին` Հովտաշենում»: