Գագիկ Համբարյան. «Մի՛ տարածեք ադրբեջանցիների մատուցածը»
Advertisement 1000 x 90

Գագիկ Համբարյան. «Մի՛ տարածեք ադրբեջանցիների մատուցածը»

Օգոստոսի 12-ին հայկական բանակում գրանցվեց աղետալի դեպք. ադրբեջանցիների ձեռքում է հայտնվել մեր զինվորական Արայիկ Ղազարյանը…

Թուրք-ազերիներն Արայիկի իրենց ձեռքում հայտնվելը ներկայացնում են որպես հայ զինվորականի փախուստ և այն «ապացուցելու» նպատակով բեմականացում-ֆոտոսեսիա են կազմակերպել ՝ «Կտտանքների ենթարկված հայ զինվորը սպիտակ դրոշը ձեռքին հանձնվում է մարդասեր ադրբեջանցիներին» խորագրով…

Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ազերիները միամտաբար իրենց մոտ հայտնված կամ իրենց կողմից հայ զինվորներին առևանգումը ներկայացնում սեփական և միջազգային հանրությանը… Այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս մեր ԶԼՄ-ներին զուսպ լինել և տուրք չտալ ադրբեջանական տեսակետը տարածելուն… Մինչև ամեն ինչ պարզ չլինի կխնդրեի մեր ԶԼՄ-ներին չմեկնաբանել տեղի ունեցածը…

Հ.Գ. Չեմ ուզում հավատալ, որ ընդամենը բարձր տրամադրությամբ օրեր առաջ արձակուրդից ծառայության վայր մեկնած մեր զինվորը կարող էր հանձնվել թշնամում…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր