Երևանում թալանել են «Արամյանց» բժշկական կենտրոնի վիրաբույժի տունը՝ տանելով ոսկյա զարդեր և գումար. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում թալանել են «Արամյանց» բժշկական կենտրոնի վիրաբույժի տունը՝ տանելով ոսկյա զարդեր և գումար. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում խոշոր չափի բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Տիգրան Սարգսյանի ահազանգի փաստով։ Վերջինս երեկ՝ օգոստոսի 12-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 16։30-ից մինչև ժամը 18։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը, մտել ներս և զգեստապահարանից հափշտակել ոսկյա զարդեր և Ռուսաստանի Դաշնության խոշոր չափի գումար։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Սարգսյանն աշխատում է «Արամյանց» բժշկական կենտրոնում՝ որպես վիրաբույժ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com