Դիլիջանի ամենահայտնի պատմական շենքը՝ 19-րդ դարի 90-ականներին կառուցված թիֆլիսաբնակ իշխանուհի Մարիամ Թումանյանի երկհարկանի ամառանոցը:
Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, Աղստև գետի հարևանությամբ: 20-րդ դարասկզբին ամռան ամիսներին Դիլիջանում էր հավաքվում հայ մտավորականության ողջ աստղաբույլը, և նրանք բոլորն էլ պարտադիր լինում էին իշխանուհի Մարիամ Թումանյանի հյուրընկալ ամառանոցում: 1979-ից այս տունը, ազգագագրագետ Հովհաննես Շարամբեյանի ջանքերի շնորհիվ, դարձավ Ժողովրդական արվեստի թանգարան:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: