Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աբսուրդն արդեն հասել է նրան, որ «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխությունները մեկնաբանում է այն փոխնախարարը, (Քրիստիննե Գրիգորյան) ով մասնագիտությամբ արևելագետ է։ Ընդ որում փոխնախարարը երբևէ լավագույն մարդկային որակներով աչքի չի ընկել։
Իրեն իրավաբանության այբուբեն սովորեցրած մարդկանց խորը մոռացության մատնելով՝ բոլոր ժամանակների իշխանությունների հետ լեզու է գտել՝ Արփինե Հովհաննիսյանից ու Դավիթ Հարությունյանից մինչեւ Արարատ Միրզոյան, հասել է իր երազանքի պաշտոնին։ Ու հիմա ջանք չխնայելով՝ գովազդում է ստամբուլյան կոնվենցիան։ Ու մոռանալով իր իրավաբան չլինելու մասին՝ նաև խոսում է բաներից, որոնցից տեղյակ չէ»:
Աբսուրդն արդեն հասել է նրան, որ 《Դատական օրենսգիրք》 և 《Սահմանադրական դատարանի մասին》 սահմանադրական օրենքներում…
Gepostet von Վահե Եփրիկյան am Mittwoch, 14. August 2019