Ոստիկանությունը չգիտի` կանեփը թմրանյութ է, թե դեղ. ամերիկահայի խնդիրները հայրենիքում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը չգիտի` կանեփը թմրանյութ է, թե դեղ. ամերիկահայի խնդիրները հայրենիքում. armeniasputnik.am

Գործարարն ԱՄՆ–ից, որը Հայաստանում որոշել է զբաղվել HEMP տեսակի կանեփի (Cánnabis satíva) աճեցմամբ, բախվել է դժվարությունների և խնդիրների ։

Գործարար Ռուբեն Մկրտչյանը երկար տարիներ ԱՄՆ–ում, Նիդեռլանդներում և մի շարք այլ երկրներում զբաղվել է արդյունաբերական կանեփի աճեցմամբ ու մշակմամբ։ Այդ տեսակից յուղ են ստանում, որը բավական թանկ արժե, այն օգտագործում են բժշկության տարբեր ճյուղերում։

Հաշվի առնելով գործունեության այս տեսակի առանձնահատկությունը` ընթացիկ տարվա մայիսին Մկրտչյանի «Արմերիկա» ընկերությունը դիմել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին` նպատակ ունենալով ստանալ իրավապահների աջակցությունը ցանքատարածքների պահպանման հարցում։ Մկրտչյանի և ընկերության տնօրեն Արմեն Ումրշատյանի խոսքով` ոստիկանությունում նրանց ասել են, որ կանեփ կարող են աճեցնել ու մշակել միայն ոստիկանապետի գրավոր թույլտվությամբ։

«Մենք Օսիպյանին նամակ գրեցինք։ Մի քանի օր անց, մեզ զանգահարեցին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունից և հրավիրեցին իրենց մոտ։ Մենք հանդիպեցինք կառույցի ներկայացուցիչների հետ և պայմանագիր ստորագրեցինք, որի համաձայն ոստիկանությունը ստանձնում է ցանքատարածքների պահպանման պարտականությունը։ Մեզ ասացին, որ տարածքը պետք է ցանկապատված, լուսավորված և մեկուսացված լինի։ Մենք այդ ամենն արեցինք», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Ումրշատյանը։

Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am