Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքում գրել է.
«Արամ Բարսեղյանը ձերբակալվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով»,- սա այն վերնագիրն է, որով տեղեկացվում է, թե ինչի համար է ձերբակալվել Արմեն Աշոտյանի վարորդը, հետո, թվարկվում է, որ էս թվից էն թիվը որպես վարորդ ու օգնական, հետո մեկ այլ դեպքում որպես վարորդ եւ պահակ աշխատելու եւ «առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակությանն օժանդակելու կասկածանքով»։ Բանվո՞ր ու պահա՞կ եւ «խոշոր չափե՞ր», եւ «հափշտաակություն» ու «ձերբակալությո՞ւն», ոչխար պահեք․․․ Մինչ այդ՝ հարց, իսկ որքանո՞վ փոքր չափերի կամ, առհասարակ ինչի մասին էր խոսքը ՊՎԾ-ի ղեկավարի պարագայում եւ ինչո՞ւ նա ցայսօր ազատության մեջ է հերիք չէ, շարունակում է պաշտոնավարել, դա էլ՝ ոչինչ եւ այդ գործի մասին մի ընտիր թավշյա լռություն է տիրում ՀՔԾ-ում, լավ չի, տղերք ջան, հեչ լավ չի, շատ տապոռային եք աշխատում ախր, երկակի չեն է, եռակի են ձեր ստանդարտները։ Եվ եթե ուզում եք ես կամ այլք չմտածեն, թե Արամի դեմ քաղաքական է այս ձերբակալությունը, ուրեմն, մի արեք, պարզապես մի արեք, առհասարակ, թարգեք էդ բռնոցին, ասել եմ չէ՞ կգա պպզոցի ժամանակը եւ վայ նրան ում կպպզացնեն․․․»: