Բաբկեն Թունյանը ֆեյսբուքւոմ գրել է.
«Թե բա վարչապետը գիդ ա աշխատում, իբր բոցեր են անում, տափակ հումորներ…
Բա մտածե՞լ եք, որ էդ ավտոբուսում նստած ամեն երրորդ տուրիստը որ էդ մասին գրառում անի իր սոցցանցի էջում, դա ինչ աժիոտաժ կարող է առաջացնել. հո ամեն երկրի վարչապետ իր երկիր եկած տուրիստների համար զբոսավարություն չի՞ անում։
Մտածել ե՞ք, որ վիրուսային տարածման դեպքում դա մեր երկրի զբոսաշրջային գրավչությանը կարող է ավելի շատ նպաստել, քան տասնյակ հազար դոլարներով նկարվող գովազդային հոլովակները։
Մարդը ծախս չանելով գովազդում է իր երկիրը։ Փոխանակ դրական լույսի տակ տարածենք, հնարավորության դեպքում նաև օտար լեզուներով, հլը նայեք ինչ ենք անում։
Մեկ-մեկ իրոք զարմանում եմ, ո՞նց կարելի է էս աստիճանի չուզող լինել»։